Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց <<Սպորտլանդիա-2016>> մարզական միջոցառման կիսաեզրափակիչ փուլը
23.05.2016

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 5-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող <<Սպորտլանդիա-2016>> մարզական միջոցառման կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած Դիլիջանի թիվ 2 և Իջևանի թիվ 4 դպրոցների թիմերը: Մրցումները դիտելու համար հավաքվել էր մեծ թվով հանդիսատես թե Իջևանից և թե Դիլիջանից: Երկրպագուների ոգևորիչ ծափերի ներքո թիմերն իրենց ուժերը չափեցին 6 ատլետիկական մարզաձևում` փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, <<Օլիմպիական խորհրդանիշի հավաքում>>, խաղային փոխանցավազք և խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով: Համառ ու լարված պայքարի արդյունքում բացարձակ առավելությամբ հաղթեց Իջևանի թիվ 4 դպրոցի թիմը /մարզիչ` Գրիգորի Մինասյան/, որն էլ իրավունք ձեռք բերեց մասնակցելու <<Սպորտլանդիա-2016>>-ի հանրապետական փուլին: