Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց պարենային անվտանգության ծրագրի ընթացքը
20.05.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում Եվրամիության ֆինանսավորմամբ ՕՔՍՖԱՄ միջազգային բրիտանական կազմակեպության կողմից Տավուշի մարզում իրականացվող պարենային անվտանգության և կենսապահովման ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահներ, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ: Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Այնուհետև <<Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն>> ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը քննարկման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, անդրադարձավ հետագա քայլերի կարևորությանը: Նշվեց, որ ծրագրում առանձնահատուկ կարևորվում են պարենային անվտանգության բաղադրիչները և ներկաների ուշադրությունը հրավիրվեց այդ բաղադրիչների վրա: Ծավալված բաց քննարկման ընթացքում հնչեցին նաև կարծիքներ ու առաջարկություններ: