Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Իջևան քաղաքի շախմատի դպրոցականների բաց առաջնությունը
16.05.2016

Մայիսի 13-14-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Իջևան քաղաքի շախմատի դպրոցականների բաց առաջնությունը, որին մասնակցեց քաղաքի դպրոցների շուրջ երեսուն շախմատիստ: Պայքարն ընթանում էր 2-րդից 6-րդ դասարանների աշակերտների միջև: Երկօրյա լարված մրցապայքարի արդյունքում 1-ին տեղ գրավեց թիվ 1 դպրոցի ներկայացուցիչ Զարե Ղազարյանը: 2-րդ տեղում թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլյա Ղուլարյանն էր: 3-րդ տեղում դարձյալ թիվ 5 դպրոցի ներկայացուցիչն էր` Նարեկ Ամիրյանը: Հաղթողները պարգևատրվեցին Իջևանի քաղաքապետարանի պատվոգրերով: Հավելենք, որ մրցանակային տեղեր գրաված երեք շախմատիստներին էլ մարզում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը: