Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթեց Հովքի միջնակարգ դպրոցի թիմը

10.05.2016

 Առաջին օգնության, ռիսկերի քարտեզագրման, բնական խոչընդոտների հաղթահարման, արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնների իմացության և հմտություններին տիրապետելու իսկական ստուգատես էր օրերս Դիլիջանի քաղաքային զբոսայգում անցկացված մրցույթը, որը կրում էր «Կյանքի հմտություններ» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել էր «ՕքսԵՋեն» հիմնադրամն իր երկու գործընկեր կազմակերպությունների՝ ԱԻՆ կամավորական «Լոռէ» փրկարար ջոկատի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության, «ԱՌՆԱՊ» պլատֆորմի ներկայացուցիչներ: Մրցույթին մասնակցում էին 12-ից 16 տարեկան տասնյակ պատանիներ ու աղջիկներ: Մրցույթը կազմակերպվել էր ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից իրականացվող` «Տավուշի մարզում համայնքների դիմակայունության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացներին մասնակցած աշակերտներից ձևավորված 6 թիմերի միջև: Մրցույթի ողջ ընթացքում մասնակիցների կողքին էին «Լոռէ» փրկարար ջոկատի հրահանգիչները, ովքեր ոչ միայն գնահատում էին երեխաների ելույթները, այլև իրենց մասնագիտական խորհուրդներով աջակցում էին նրանց և հետևում մրցույթի անվտանգության կանոնների պահպանմանը հատկապես գետանցի ժամանակ: Հինգ մրցութային փուլերից հետո հաղթող ճանաչվեց Հովքի միջնակարգ դպրոցը ներկայացնող թիմը և նվաճեց 1-ին տեղի համար սահմանված գավաթը: 2-րդ մրցանակային տեղն զբաղեցրեց Դիլիջանի թիվ 5 միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղում Դիլիջանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ներկայացնող թիմն էր: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ Իջևանի <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի, Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 դպրոցների ներկայացուցիչներն արժանացան շնորհակալագրերի: Մրցույթի բոլոր մասնակիցներին տրվեցին նաև խրախուսական նվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56