Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 9-ի տոնական օրը մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով

09.05.2016

  Հաղթանակի ու խաղաղության տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է: Այն մեզ համար նշանավորվում է ոչ միայն Մեծ հայրենականում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով, որի նվաճման գործում խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ իր անգնահատելի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև 20-րդ դարավերջին Հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի փառահեղ ազատագրմամբ, որն էլ ավելի արժևորեց խաղաղության տոնահանդես դարձած Հաղթանակի օրը:
  Այսօր, ավանդույթի համաձայն, Մայիսի 9-ի տոնական օրը մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով: Առավոտյան Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարզային կառույցների ղեկավարներ, աշխատանքի ու պատերազմի վետերաններ, զինվորականներ, բազմաթիվ իջևանցիներ Տավուշի մարզպետարանի հարակից հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհված իջևանցի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ գտնվող հուշաքարին: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մայիսյան հաղթանակները կռած հայ քաջորդիների պայծառ հիշատակը: Միջոցառման մասնակիցների տրամադրությանը օրվան համահունչ լիցք էին հաղորդում զինվորական նվագախմբի խրոխտ կատարումները: Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ մարդիկ շնորհավորում էին միմյանց` մաղթելով խաղաղություն մեր սահմաններին, իսկ զինվորներին` անփորձանք ու բարի ծառայություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56