Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2016

 Սիրելի հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի. այն նշանավորվում է ոչ միայն երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակով, որի կերտման գործում խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ իր անուրանալի ավանդն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև մեր ժողովրդի համար շատ թանկ ու նվիրական մեկ այլ տարեդարձով` հինավուրց Շուշիի փառահեղ ազատագրմամբ: Հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին, արդեն մերօրյա պատերազմում, կարողացավ ոչ միայն պատվով դուրս գալ մեզ պարտադրված պատերազմից, այլև կառուցել ու շենացնել մեր նորանկախ պետությունը:
 Սիրելի տավուշցիներ, Մայիսի 9-ը ոչ միայն առիթ է հպարտությամբ ու ուրախությամբ նշելու պատմական հաղթանակները, այլև միևնույն ժամանակ գլուխ խոնարհելու բոլոր այն զոհերի հիշատակի առջև, ում կյանքի գնով ձեռք բերվեցին այդ հաղթանակները: Փառք ու պատիվ մայիսյան հաղթանակները կերտողներին: Իսկ մեր հաղթանակները թող որ այսուհետ լինեն միայն գիտության, մշակույթի, աշխատանքի ու կյանքի մյուս ասպարեզներում:
 Մեկ անգամ ևս շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ` խաղաղություն, առողջություն, երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում Ձեր ընտանիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56