Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին լավագույն շարադրությունների հեղինակները

07.05.2016

  Մայիսի 6-ին Բերդի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ կողմից տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարաններում անցկացված շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Տեղեկացնենք, որ մրցույթը մեկնարկել էր մարտ ամսին: Շարադրության թեման էր <<Հայրենի հողն իմ>>: Առաջին փուլից եզրափակիչ փուլ էր անցել 65 դպրոցականի աշխատանք, որից էլ հանձնաժողովի որոշմամբ մրցանակային տեղի էին արժանացել 15-ը. յուրաքանչյուր դասարանի հատկացվել էր երեք մրցանակային տեղ` առաջին, երկրորդ և երրորդ: Երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջոցառումն սկսվեց Մովսեսի և շրջակա համայնքների հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով: Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Էդուարդ Կարապետյանը: Երեխաներին շնորհավորական խոսք ասաց նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանը: Մրցանակները` պատվոգրեր և գրքեր, հաղթողներին հանձնեցին հանձնաժողովի անդամներն ու հյուրերը: Միջոցառմանն իրենց գեղեցիկ կատարումներով առանձնակի հմայք հաղորդեցին երաժշտական դպրոցի սաները: ՀՕՖ-ի Բերդի մասնաճյուղի ղեկավար Լուսինե Գրիգորյանը մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ շարադրությունների մրցույթն իրականացվել է Հայ օգնության ֆոնդի կողմից Բերդի տարածաշրջանում իրականացվող աղքատության հաղթահարման ծրագրի կրթական բաղադրիչով և նպատակ ունեն այն դարձնել ավանդական:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56