Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թշնամու գնդակից զոհվել է 19-ամյա Գարիկ Մովսիսյանը
02.05.2016
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային` Թալիշի ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի բնակիչ, ՊԲ զինծառայող Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.):
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի ողջ բնակչությունը կիսում են Մովսիսյանների կորստյան ծանր վիշտը և իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնում հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: