Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ոգեկոչվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը
24.04.2016
Ապրիլի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում, ավանդույթի համաձայն, Հայոց Մեծ եղեռնի 101-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումն սկսվեց առավոտյան` մասսայական սգո երթով դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների, մտավորականության ու հոգևոր դասի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ ու վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ: Երթը մեկնարկեց Տավուշի մարզպետարանին հարակից Սահմանադրության հրապարակից: 1915 թվականին թուրքական յաթաղանի զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին ու բյուրավոր ծաղիկներ խոնարհվեցին հուշարձանին: Կատարվեց նաև Հայոց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն և աղոթք բարձրացվեց առ Աստված օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար: Հիշատակի ու խնկարկման արարողությունը կեսօրից հետո էլ շարունակվում էր: