Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի չորրորդ նիստը
22.04.2016
Ապրիլի 19-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում տեղի է ունեցել Հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի չորրորդ նիստը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսանդր Ցիբուլսկու համանախագահությամբ: Երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գործում է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում: Հայաստանյան պատվիրակության կազմում նիստի աշխատանքներին մասնակցել է նաև Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարներին և ուղղություններին, իրավապայմանագրային բազայի զարգացմանն ու հումանիտար ոլորտում գործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրագործման հնարավորություններին վերաբերող հարցեր: Գործընկեր տարածաշրջանների պատվիրակները ներկայացրել են համագործակցության ընթացիկ վիճակը և գործակցության ընդլայնման հնարավորությունները:
Նիստի ավարտին Վաչե Տերտերյանն ու Ալեքսանդր Ցիբուլսկին ստորագրել են Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի չորրորդ նիստի արձանագրությունը: