Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեմինար <<Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար>> ծրագրի շրջանակներում
21.04.2016
<<Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ սեմինար: Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի եւ Սեյվ դը չիլդրեն կազմակերպության կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Սեմինարին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության և ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերարտադրողական տարիքի կանայք: Սեմինարը վարեց Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյանը: Տիկին Գևորգյանը ներկայացրեց <<Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար>> ծրագրի նպատակը, գործողություններն ու արդյունքները, խոսեց նոր տեխնոլոգիաների մասին: Նշվեց, որ ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը, ինչպես նաև կնոջ դերի բարձրացմանը թե ընտանիքում և թե հասարակության մեջ: Ներկայացված հարցի շուրջ ծավալվեց աշխույժ քննարկում: Սեմինարի մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես եկավ քննարկվող թեմային առնչվող մի հետաքրքիր պատմությամբ: