Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերին նվիրված ցուցահանդեսի բացում Իջևանի պատկերասրահում

15.04.2016


   Այսօր Իջևան քաղաքի պատկերասրահում տեղի ունեցավ նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացում, որը կազմակերպվել էր Հայկական կարմիր խաչի ընկերության և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ: <<Հիշողություն, պատասխանատվություն, ապագա>> թեմայով ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին պատերազմի վետերաններ, երիտասարդներ, քաղաքացիական հասարակության ու մտավորականության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին ներկայացված էին 23 պաստառներ, որոնք պատմում են երկրորդ աշխարհամարտի 23 հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանքներ կատարած  անձանց /այդ թվում նաև Տավուշի մարզից/ կյանքի մասին: Միջոցառումը բացեց Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը: Ցուցահանդեսի բացումը ողջունեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այնուհետև Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Նունե Գրիգորյանը համառոտ ներկայացրեց <<Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը>> ծրագրով իրականացված աշխատանքները: Նշվեց, որ ծրագրի շրջանակներում Կարմիր խաչի կամավորների միջոցով շահառուներին տրամադրվել է սոցիալական և հոգեբանական աջակցություն, և ներկայիս ցուցահանդեսն էլ կազմակերպվել է այդ ծրագրի շրջանակներում: Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի ղեկավար Միխայել Ուիբելը խոսեց պատերազմի տարիներին տուժած մարդկանց հանդեպ ուշադրության դրսևորման ու հիշատակման կարևորության մասին, այնուհետև սլայդների միջոցով մանրամասն ծանոթացրեց ցուցահանդեսում ներկայացված անձանց կյանքի պատմությանը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացված ցուցանմուշները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16