Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության և Եվրամիության անդամ երկրների դեսպանները

15.04.2016


Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Չեխիայի, Իտալիայի և Լիտվայի հանրապետությունների արտակարգ և լիազոր դեսպաններ Մաթիաս Քիսլերը, Պետր Միկիսկան, Ջովաննի Ռիչուլլին, Էրիկաս Պետրիկասը: Տավուշի մարզպետարանում նրանց ընդունեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը:
Ողջունելով հյուրերին, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց Արևելյան գործընկերության շրջանակներում մարզում իրականացվող ծրագրերի համար: Մարզպետի տեղակալը ներկայացրեց մարզի տնտեսական կարողությունները, ինչպես նաև զարգացման ուղղությունները և այդ ճանապարհին կարևորեց համատեղ աշխատանքն ու համագործակցությունը:
Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին և Եվրամիության անդամ երկրների դեսպանները տեղեկացրին իրենց կողմից կատարվող աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին մինչև 2020 թվականի երկարաժամկետ հեռանկարում: Կողմերը հույս հայտնեցին իրականացվող ծրագրերի շրջանակներում շարունակել համագործակցությունը, իսկ առաջիկա ծրագրերի մասով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Քննարկումից հետո պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզում իրականացվող ծրագրերի գործընկերների հետ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16