Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը դասընթաց անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների համար

14.04.2016


  Այսօր օրվա առաջին կեսին Նոյեմբերյանի ավագ դպրոցում, այնուհետև օրվա երկրորդ կեսին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը դասընթաց անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների համար <<Դպրոցների սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատում>> թեմայով: Կարեն Նազարյանը ներկայացրեց այն պահանջները, որոնք անհրաժեշտ են մարզի հանրակրթական դպրոցները ըստ սեյսմիկ խոցելիության դասակարգելու համար և որոնք պետք է ներկայացվեն ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակ: Նշվեց, որ դպրոցների նախագծային լուծումների արագ պարզաբանման և տեխնիկական վիճակի նախնական գնահատման համար պահանջվում են համապատասխան թվայնացված լուսանկարներ, որոնք պետք է բավարարեն մի շարք պահանջներ. դրանք պետք է ներկայացնեն դպրոցի ընդհանուր տեսքը, որտեղ հնարավորինս պետք է երևան բոլոր մասնաշենքերը, դպրոցի բոլոր մասնաշենքերի` ուսումնական մասնաշենքի, սպորտդահլիճի և հանդիսությունների դահլիճի, ճակատների տեսքերը, դպրոցի տանիքի ընդհանուր տեսքը դրսից, դպրոցի սեփականության իրավունքի կադաստրի վկայականի բոլոր էջերի լուսանկարները, յուրաքանչյուր մասնաշենքի ընդհանուր տեսքը ներսից, եթե կան նկուղային հարկեր, ապա դրանց ընդհանուր տեսքը ներսից, ինչպես նաև յուրաքանչյուր մասնաշենքում առկա ցայտուն երևացող վնասվածքների ընդհանուր տեսքը: Այս ամենը ներկայացվեց սլայդների միջոցով: Սեմինարի վերջում կրթության վարչության պետը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16