Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերականգնվել է միակողմանի երթևեկությունը, մաքրման աշխատանքները շարունակվում են
14.04.2016
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի էր ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Արդյունքում բնահողը երկկողմանի փակել էր ավտոճանապարհը: Տավուշի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցներն անմիջապես սկսել էին ճանապարհը բնահողից ու ժայռաբեկորներից մաքրելու աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Տավուշի ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ադամյանը, ճանապարհը մասամբ մաքրվել է, և վերականգնվել է միակողմանի երթևեկությունը: Աշխատանքները շարունակվում են ճանապարհն ամբողջությամբ մաքրելու և երկկողմանի երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ: