Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված աշխատաժողովին
13.04.2016
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված <<Համակարգային մոտեցում կրթության արդյունքների բարելավմանը>> /ՀՄԿԱԲ/ թեմայով 2-օրյա աշխատաժողովին: Հիմնական զեկուցողն էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն: Այնուհետև ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագիրը, ծրագրի կապը սոցիալական պաշտպանության և սնուցման քաղաքականության հետ: Իսկ <<Գործընկերություն հանուն երեխաների զարգացման>> կազմակերպության ավագ խորհրդատու Բաշիր Սարրը հանդես եկավ ՀՄԿԱԲ ծրագրի շրջանակներում իրականացվող դպրոցական սնունդ գործիքի ներկայացմամբ: Աշխատաժողովի մեթոդաբանության մասին խոսեց ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչ Վանյա Կառանովիչը: Միջոցառման ընթացքում կատարվեց նաև <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի վերլուծություն, իրականացվեցին խմբային աշխատանքներ: