Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը

11.04.2016

 Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած և մարզային փուլ դուրս եկած 4 թիմերը: Առաջնությանը մասնակցում էին մինչև 14 տարեկան դպրոցականներ` յուրաքանչյուր թիմում 3 տղա 1 աղջիկ կազմով: Լարված պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց և եզրափակիչ դուրս եկավ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի թիմը, 2-րդ տեղում էր Իջևանի թիվ 5 դպրոցը, 3-րդ տեղը բաժին հասավ Դիլիջանի թիվ 2 դպրոցին, 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վերին Ծաղկավանի դպրոցը: Հաղթողների պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ, Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Շնորհավորելով շախմատի դպրոցականների մարզային փուլի մասնակիցներին ու հաղթողներին` մարզպետ Հովիկ Աբովյանը պարգևատրեց նրանց պատվոգրերով: Առաջնության մասնակիցներին շնորհավորեց նաև գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը` իմաստուն խաղի փոքրիկ գիտակներին նվիրելով շախմատի համառոտ պատմությունը ներկայացնող գրքեր` <<Այսպես դարձանք գերտերություն>> վերնագրով: Արդեն 9-րդ տարին է, ինչ անընդմեջ դպրոցականների մրցաշարին իր աջակցությունն է բերում նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Այս անգամ ՀԲԸՄ-ի հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը հաղթող թիմին հանձնեց գավաթ, իսկ թիմի անդամներին և մարզիչ Արման Չիլինգարյանին նվիրեց պլանշետներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ, մրցաշարի գլխավոր մրցավար Էմիլ Մատինյանի խոսքերով, բոլոր թիմերն էլ հանդես եկան մեծ կազմակերպվածությամբ ու պատասխանատվությամբ:
  Մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցավ մարզի շախմատի ֆեդերացիայի նիստը` մարզպետ Հովիկ Աբովյանի, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի, թիմերի մարզիչների և մարզաձևի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվեցին Տավուշի մարզում շախմատի դրվածքի, նրա մասսայականացմանն ու էլ ավելի զարգացմանն առնչվող հարցեր: Մարզիչները հանդես եկան իրենց առաջարկություններով, մտքերի փոխանակությամբ: Մարզպետը խոստացավ, որ իրենից կախված ամեն ինչ կարվի մարզում շախմատն էլ ավելի զարգացնելու համար և համապատասխան հանձնարարականներ տվեց գործի պատասխանատուներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56