Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջրում բացվեց շախմատի ակադեմիայի մասնաճյուղ

11.04.2016

 Այսօր Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի մշակույթի տանը հանդիսավորությամբ բացվեց շախմատի ակադեմիայի մասնաճյուղ, որի մուտքի ժապավենը կտրեցին ՀՀ Տավուշի մարզպետ, Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Արարողությանը ներկա էին բազմաթիվ աչաջրեցիներ, դպրոցականներ ու հյուրեր: Շնորհավորելով ներկաներին մասնաճյուղի բացման կապակցությամբ` գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նշեց, որ մեծ է շախմատի դերը երեխայի մեջ ստեղծագործական միտք, աշխատասիրություն, ազնվություն դաստիարակելու գործում: Մասնաճյուղի բացման առթիվ աչաջրեցիներին շնորհավորեց նաև մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի շախմատի ակադեմիային, անձամբ Սմբատ Լպուտյանին մարզի շախմատային կյանքի հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի ու մշտական աջակցության համար` նշելով, որ մարզում գնալով մեծ թափ է ստանում շախմատը: Մարզպետն իր խոսքում կարևորեց շախմատի դերը երեխայի տրամաբանության, արագ կողմնորոշման գործում, որն այսօր շատ կաևոր է սահմանին ապրող տավուշցու համար: Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նաև հաճելի անակնկալ մատուցեց գյուղի փոքրիկ շախմատիստներին` նրանց հետ անցկացնելով միաժամանակյա խաղի սեանս:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56