Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանից` սահմանին

08.04.2016

 Այս օրերին սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությունը ևս անհանգիստ է Արցախում տիրող պատերազմական իրավիճակով, և այսօր յուրաքանչյուր տավուշցու ցանկությունն է ինչ-որ ձևով սատարել առաջնագծում կռվող մեր զինվորներին: Տավուշցիների այդ հայրենասիրական ցանկությունը կյանքի կոչվեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի կողմից: Կարճ ժամանակում մարզի բոլոր դպրոցները, անհատ ձեռներեցներ, երիտասարդներ ու շարքային քաղաքացիներ մասնակցեցին <<Աջակցություն սահմանապահ զինվորներին>> ծրագրին: Չորս օր շարունակ չէր դադարում մթերքներով, դեղորայքով և այլ անհրաժեշտ պարագաներով բեռնված մեքենաների հոսքը ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոն, որտեղ դրանք կենտրոնի կամավորների կողմից փաթեթավորվում և տեղավորվում էին դեպի Արցախ ուղևորվող մեքենաներում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56