Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.04.2016
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր ու աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ապրիլի 7-ի` Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ: Տոն, որ մի հաճելի առիթ է մեկ անգամ ևս մեծարելու մեր անգնահատելի մայրերին, կանանց ու աղջիկներին: Անասելի է Ձեր դերը ընտանիքի ամրության, ազգային ու ընտանեկան ավանդույթների պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության ու կրթության գործում: Ու եթե այսօր ունենք այսպիսի հերոսական սերունդ, մեծապես Ձեր տված դաստիարակության արդյունք է, որի համար արժանի եք մեծ հարգանքի ու խոնարհումի:
Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն մեր Հայոց աշխարհին, և թող որ այսուհետ ոչ մի մայր որդու, հարազատի կորստյան ցավ չապրի: Ձեզ առողջություն, երջանկություն, մայրական բերկրանք ու հարատև գեղեցկություն: