Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարձատրվող հասարակական աշխատանքներ Իջևանում
06.04.2016
ՀՀ կառավարության կողմից իրականացվող 2016թ. Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում մարտի 12-ից 31-ը իրականացվեց վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման <<Քաղաքի կենտրոնական զբոսայգու և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրի շրջակա տարածքների բարեկարգում և կանաչապատում>> ծրագիր: Ծրագրի իրականացման համար նախատեսված էր 1 500 000 դրամ: Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվել էր 15 գործազուրկ: Ծրագրի ավարտից հետո ՀՀ Տավուշի մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովն իրականացրեց աշխատանքների ուսումնասիրություն և վերլուծություն: