Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

05.04.2016

 Այսօր կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստին ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետեր, բաժինների վարիչներ, պատասխանատու աշխատողներ: Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը ներկայացրեց հաշվետվություն Տավուշի մարզի ՔՊ համակարգի 2015թ. գործունեության վերաբերյալ: Զեկուցողը անդրադարձավ փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի կառավարման մարմինների և բնակչության պատրաստմանը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում: Անդրադարձ եղավ նաև <<Շանթ 2015>> ռազմավարական հրամանատարական շտաբային զորավարժությանը, որում ներգրավված էին նաև մարզի համայնքները, տարահանման մարզային հանձնաժողովը և ՔՊ ծառայությունները:
 Մարզում ՏԻՄ-երի կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում հսկողության իրականացման մասին զեկույցով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Զեկուցողը նշեց, որ 2015թ. բնակչության սպառողական ապրանքների պահանջարկը գլխավորապես բավարարվել է խանութների, սպառողական ապրանքների շուկաների և կրպակների միջոցով: Համայնքներում ոլորտի պատասխանատու մասնագետների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ վարչական վարույթի իրականացման, տուգանքների նշանակման և գանձման թեմաներով, ինչպես նաև առևտրի և ծառայությունների մասին օրենքի դրույթների կատարումն ապահովելու նպատակով: Նշվեց, որ մարզպետի որոշումների պահանջներով 2015թ-ի չորս եռամսյակների ընթացքում վարչական վերահսկողություններ են իրականացվել մարզի 12 համայնքներում: Ոլորտում տեղ գտած թերություններին վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնք սահմանված ժամկետներում վերացվել են:
 Օրակարգի հաջորդ հարցով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների 2015թ. տեղական բյուջեների կատարողականները և 2016թ. հաստատված տեղական բյուջեները: Նշվեց, որ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 782.0 մլն. դրամ, որը կազմում է առաջին եռամսյակի նախատեսվածի 99.2%-ը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 178.2 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 106.2 %-ը: 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտները 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել են հավաքագրվել 44.1 մլն. դրամով, այդ թվում հողի հարկի գծով՝ 25.9 մլն. դրամ, գույքահարկի գծով՝ 8.6 մլն. դրամ, տեղական տուրքի մասով՝ 422.0 հազար դրամ, այլ եկամուտների գծով՝ 9.9 մլն. դրամ: Պետական տուրքերի և գույքի վարձակալությունից եկամուտների գծով պակաս է հավաքագրվել 660.0 հազար դրամ: Ըստ առանձին եկամտատեսակների ներկայացվեցին նաև սեփական եկամուտների կատարողականները: Ցածր կատարողական ունեցող համայնքների ղեկավարներին առաջարկվեց ձեռնարկել կտրուկ միջոցներ եռամսյակային համամասնություններով սահմանված սեփական եկամուտները հավաքագրելու ուղղղությամբ: Նիստը եզրափակվեց քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանի զեկույցով մարզի համայնքներում աղբահանության, սանմաքրման և բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Մ. Ղալումյանին հանձնարարվեց մշտական ուշադրության կենտրոնում պահել սանիտարական մաքրման աշխատանքների և շրջակա միջավայրի պահպանության խնդիրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09