Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016Թ. ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
05.04.2016
2016թ. մարտ ամսին, համաձայն ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5342 ընտանիքներ, որոնցից 1962-ը Իջևանի, 1216-ը Դիլիջանի, 1135-ը Բերդի և 1029-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 255 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-104, Դիլիջան-52, Բերդ -57, Նոյեմբերյան - 42/ :
Մարտ ամսվա ընթացքում մարզի 310 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարներ: