Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05.04.2016

 2015թ. ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով հանձնաժողովն անց է կացրել 5 նիստ: Քննարկվել են բազմաբնույթ հարցեր: Նիստերին հրավիրվել և մասնակցել են հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների, պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ: Նիստերի ընթացքում քննարկվել են հաշմանդամների հանգստի և առողջարանային բուժման կազմակերպման հետ կապված հարցեր: 2015թ. ընթացքում ՀՀ տարբեր առողջարաններ բուժման համար ուղեգրվել է մարզում բնակվող 100 հաշմանդամ:
ՀՀ կառավարության 2006թ. <<Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին>> թիվ 392-Ն որոշման պահանջների կատարման նպատակով հանձնաժողովը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը համատեղ կազմակերպել են ուսումնասիրություններ մարզի համայնքներում: Հավաքագրվել և վարչությունում ստեղծվել է տեղեկատվական բազա՝ մարզի բոլոր 62 համայնքներում 2006-2015 թվականների ընթացքում կառուցված կամ կառուցվելիք շենք-շինությունների՝ հաշմանդամներին հարմարեցվածության /նաև թեքահարթակների/ վերաբերյալ:
Հանձնաժողովի նիստերում քննարկվել է նաև Զբաղվածության կենտրոնների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների ընթացքը: Ներկայացվել է, որ կենտրոններում հաշվառված մոտ 100 հաշմանդամ անձանցից 25-ին հնարավոր է եղել տեղավորել աշխատանքի տարբեր ծրագրերի շրջանակներում:
Հանձնաժողովի նիստերում քննարկվել և հավանության է արժանացել <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի և Տավուշի մարզպետարանի հետ համատեղ <<Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք>> հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավում՝ զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ ՀՀ Տավուշի մարզում, 2013-2016թ.թ.>> իրականացվող ծրագրի ընթացքը, որին մասնակցել են նաև մարզի բազմաթիվ գործատուներ: Ծրագրի տևողությունն է 3 տարի, սկսվել է 2013 թվականին և կավարտվի 2016-ին:
<<2016 թվականը Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարվա հետ կապված միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծով հաստատված միջոցառումների ցանկի 6-րդ կետի համաձայն <<Հաշմանդամություն ունեցող անձանց համար այլընտրանքային ծառայությունների ընդլայնում միջոցառման և վերոհիշյալ փորձնական ծրագրի շրջանակներում առաջարկվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը /ՀՀ Տավուշի մարզպետի 23.07.2015թ. թիվ 01/14.1/3675-15 գրություն/ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար շուրջօրյա խնամքի տուն ստեղծել Իջևան քաղաքում: Խնամքի տունը ստեղծելու համար կան համապատասխան բժշկական կադրեր, ինչպես նաև առկա է անհրաժեշտ տարածք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09