Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետարանում

31.03.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքապետերը, ՄՓՎ ղեկավար կազմը, Իջևանի զինկոմը, ՔՊ համակարգի ծառայությունների պետերը: Խորհրդակցությունը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ, մարզի ՔՊ պետ Հովիկ Աբովյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին քաղպաշտպանության համակարգին և զորահավաքային մարմնին առնչվող հարցեր, տրվեցին մասնագիտական ու մեթոդական ցուցումներ: ՀՀ Տավուշի մարզպետ, մարզի ՔՊ պետ Հովիկ Աբովյանի կողմից բոլոր ծառայությունների և համայնքների պետերին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
 Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը Սարիգյուղ համայնքում գործնական պարապմունքներ անցկացրին Իջևանի տարածաշրջանի համայնքապետերի հետ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56