Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում
29.03.2016
Այսօր` մարտի 29-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի քաղաքապետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց տարածաշրջանի բնակչության համար: Տարբեր բնույթի հարցերով մարզպետին էր դիմել 32 քաղաքացի Նոյեմբերյան, Բագրատաշեն, Կողբ, Բերդավան, Դովեղ և Ջուջևան համայնքներից: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից 17-ը մարզի ղեկավարին էր դիմել դրամական աջակցության խնդրանքով, 10 քաղաքացի էլ մարզպետի աջակցությունն էր խնդրում աշխատանքի տեղավորման հարցում: 1 քաղաքացու խնդրանք տնամերձի հատկացման հետ կապված հարցով էր, 1 քաղաքացի դիմել էր նպաստի հետ կապված խնդրով, 1 այլ քաղաքացի էլ` պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու: 2 քաղաքացի մարզպետին էր դիմել այլ բնույթի հարցերով: Բարձրացված հարցերից տասներկուսին հենց տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ մյուսների վերաբերյալ մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: