Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողների համար

29.03.2016

  ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի /ԿԱԻ/ Տավուշի մասնաճյուղի կողմից մարտի 15-ից մինչև մարտի 31-ը կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղում և Բերդի վարժարանում անց են կացվում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողների 90-ժամյա վերապատրաստման դասընթացներ: Հավաստագիր ստանալու համար դիմած և դասընթացներին մասնակցող 38 հոգուց 30-ը գործող տնօրեններ են, 6-ը` ուսուցիչ, 1-ը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասխոս, 1-ը` կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղի մասնագետ: Իջևանում վերապատրաստման դասընթացները վարում են կրթության ազգային ինստիտուտի մասնագետ Նահապետ Զաքարյանը և ԿԱԻ-ի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Ասյա Սարգսյանը: Բերդում դասընթացավարներն են կրթության ազգային ինստիտուտի մասնագետ Առաքել Գյուլբուդաղյանը և Բերդի թիվ 3 դպրոցի տնօրեն Ռուզաննա Թումանյանը: Ըստ ԿԱԻ Տավուշի մասնաճյուղի տնօրեն Ասյա Սարգսյանի դասընթացներն իրականացվում են ելնելով <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի պահանջներից: Իսկ դասընթացների հիմնական նպատակը կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների ու գործնական կարողությունների ձևավորումն ու ամրապնդումն է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03