Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց <<Ընթերցման օլիմպիադա 2016>>-ի մարզային փուլը

25.03.2016

 Մարտի 24-ին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց 2016 թվականի ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեց դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված 30 աշակերտ մարզի տարբեր դպրոցներից: Առաջին փուլում աշակերտները հատվածներ ընթերցեցին իրենց ընտրած գեղարվեստական գրքից: Երկրորդ փուլին մասնակիցներն ընթերցեցին հանձնաժողովի ընտրած նոր՝ անծանոթ տեքստը: Արդյունքում մարզային փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներ դարձան Բերդի թիվ 3 դպրոցի սան Անի Մելիքյանը /12,5 միավոր/, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցը ներկայացնող Վաչե Թանանյանը /12,3 միավոր/ և Ժենյա Վարդանյանը /11,5 միավոր/ Դիլիջանի թիվ 4 դպրոցից, ովքեր էլ կմասնակցեն 2016 թվականի ապրիլին Երևանում կայանալիք «Ընթերցման օլիմպիադա 2016»-ի հանրապետական փուլին: Նշենք, որ օլիմպիադան ունի իր կանոնները. մրցույթը նախատեսված է միայն 6-րդ դասարանի աշակերտների համար, իսկ աշակերտի ընտրած և ժյուրիի առաջարկած գրքերը պետք է լինեն գեղարվեստական:
 Ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Խաչատուր Խաչատրյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս, ՀՀ գրողների միության անդամ Ալիսա Հասանյանը, ինչպես նաև մեկական ուսուցիչ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից՝ Սուսաննա Ավագյանը Կողբի թիվ 2 դպրոցից, Նարինե Փաշինյանը Իջևանի թիվ 1 դպրոցից, Մարուսյա Քոսակյանը Բերդի թիվ 3 դպրոցից և Սիլվա Հարությունյանը Դիլիջանի թիվ 4 դպրոցից: Աշակերտների գնահատումը կատարվեց 13 միավորանոց գնահատման կարգով: Գնահատման չափանիշներն էին` սահուն ընթերցում` 5 միավոր, ճիշտ շեշտադրում` 2 միավոր, արտահայտչականություն` 3 միավոր, գիրքն ամբողջապես ընթերցած լինել՝ 3 միավոր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03