Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ազգաբնակչության պաշտպանությունը` առաջնահերթ խնդիր
24.03.2016
![](http://tavush.mtad.am/files/n_pics/10212_s.jpg)
Մարտի 24-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Դիլիջան քաղաքի և շրջակա բնակավայրերի ղեկավարներ, հիմնարկ-ձեռնարկությունների պետեր: Խորհրդակցությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Խորհրդակցությունը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին Դիլիջանի տարածաշրջանի քաղպաշտպանության համակարգի ներկա իրավիճակը և առաջիկա անելիքները: Խորհրդակցության ընթացքում տարածաշրջանի քաղպաշտպանության համակարգի պատասխանատուներին ցույց տրվեց մասնագիտական ու մեթոդական օգնություն: