Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղպաշտպանության համակարգի արդիականացմանն ուղղված խորհրդակցություն Իջևանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ
23.03.2016

Մարտի 23-ին Իջևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղպաշտպանության համակարգի արդիականացմանն ուղղված խորհրդակցություն Իջևանի տարածաշրջանի համայնքապետերի և քաղպաշտպանության կառուցվածքային խմբերի ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, Տավուշի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը, Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մարզպետի տեղակալը կարևորեց քաղպաշտպանության համակարգի արդիականացմանն ուղղված յուրաքանչյուր միջոցառում և ներկաներին ՀՀ Տավուշի մարզպետ, մարզի ՔՊ պետ Հովիկ Աբովյանի անունից հանձնարարեց քաղպաշտպանության ցանկացած հարց համարել առաջնային և լուծումներ գտնել սահմանված ժամկետներում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համակարգի հետ առնչություն ունեցող բոլոր խնդիրները, լսվեցին առաջարկություններ և տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Բոլոր ծառայություններին ՀՀ Տավուշի մարզպետարանի և Տավուշի մարզային փրկարարական վարչության մասնագետների կողմից տրվեց համապատասխան մեթոդական ու մասնագիտական օգնություն քաղաքացիական պաշտպանության և տարահանման ծառայությունների ու համակարգերի պլանների կազմման և ճշգրտման ուղղությամբ: