Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշում սկսվել և ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

22.03.2016

 Տավուշի մարզում սկսվել և ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Պտղատու և խաղողի այգիներում իրականացվում են էտի ու խնամքի, ինչպես նաև վաղ գարնանային բուժման աշխատանքներ: Հողօգտագործողներին օգնելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրի շրջանակներում, շարունակվում են գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիքի, պարարտանյութերի ու սերմացուի տրամադրման աշխատանքները: Առաջիկա օրերին մարզ կներկրվի և համայնքներին կբաժանվի ևս 188 տոննա ազոտական պարարտանյութ, ինչպես նաև 1,5-ական տոնա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր: Ընթացքի մեջ են գարնանացան մշակաբույսերի` գարնանացան գարու ու առվույտի ցանքսի աշխատանքները: Ջերմոցային տնտեսություններում այս օրերին զբաղված են ծխախոտի և բանջարեղենի սածիլների արտադրությամբ: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի հաղորդմամբ ճշտվում են մարզի տարածքում վերջին օրերի ցրտահարությունից տուժած պտղատու այգիներին հասցված վնասի չափերը, որոնց վերջնական արդյունքների մասին կհրապարակվի մասնագիտական հանձնաժողովների լրացուցիչ ուսումնասիրություններից հետո:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09