Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների շախմատի անդրանիկ մրցաշար Իջևանում

21.03.2016

  Տավուշի մարզի շախմատային կյանքին նոր աշխուժություն հաղորդեց մարտի 19-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացված մրցաշարը, որը կազմակերպել էր Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը` միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ: Մրցաշարի հովանավորն էր ֆիլիշին շինարարական ընկերությունը, աջակիցները` ՀՀ շախմատի ֆեդերացիան և Տավուշի մարզպետարանը: Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների թիմային մրցաշար առաջին անգամն էր անցկացվում մարզում, և Սերգեյ Բարսեղյանի հավաստմամբ այն այսուհետ ոչ միայն կդառնա ավանդական, այլև նման առաջնություններ կկազմակերպվեն նաև մարզի դպրոցականների համար: Մրցաշարն անցավ կազմակերպված ու ջերմ մթնոլորտում` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանի մրցավարությամբ: Մասնակից 5 թիմերի միջև ծավալված պայքարում լավագույն արդյունքներ գրանցեց Նոյեմբերյանի ՀԷՑ-ը, 2-րդ տեղում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի Նոյեմբերյանի համայնքը ներկայացնող թիմն էր: 3-րդ տեղում Տավուշի մարզպետարանն էր: Արժանին պետք է ասել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատանի շախմատիստների մասին, ովքեր թեպետ մրցանակային տեղ չգրավեցին, սակայն աչքի ընկան իրենց հետաքրքիր ու դիտարժան խաղով: Առաջին տեղ գրաված թիմը պարգևատրվեց գավաթով, իսկ մրցանակային տեղեր գրաված շախմատիստները` համապատասխան մեդալներով ու դիպլոմներով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57