Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիական պաշտպանության հարցերով խորհրդակցություն Տավուշի մարզպետարանում

18.03.2016


  Մարտի 15-18-ը ՀՀ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատանքային խումբը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Մանվել Ներսիսյանի գլխավորությամբ: Այցի նպատակը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի ծառայությունների պլանների ուսումնասիրությունը և համապատասխան մեթոդական, մասնագիտական օժանդակության ցուցաբերումն է: Աշխատանքային խումբը այցելել է նաև մարզի տարածաշրջաններ, համայնքներ և համապատասխան աջակցություն ցուցաբերել նաև մարզի համայնքապետարաններին: Իսկ այսօր` մարտի 18-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարեցին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Մանվել Ներսիսյանը: Ներկայացվեցին անցած օրերի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, տրվեցին համապատասխան հանձնարարություններ քաղաքացիական պաշտպանության բոլոր ծառայություններին, ինչպես նաև քննարկվեցին առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության համակարգում հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Լևոն Սարգսյանն իր խոսքում ընդգծեց քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետ գործունեության ու պատրաստականության կարևորությունը սահմանամերձ մարզում և վստահեցրեց, որ կարճ ժամկետում մանրակրկիտ կուսումնասիրվեն բոլոր առաջարկությունները, իսկ ծառայությունների համապատասխան պլաններում կվերացվեն տեղ գտած բոլոր թերությունները: Գնդապետ Մանվել Ներսիսյանը կարևորեց համագործակցված աշխատանքը և իր պատրաստակամությունը հայտնեց մեթոդական, մասնագիտական օգնություն ցուցաբերելու գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57