Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց ՀՀ Տավուշի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքը

18.03.2016

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց <<Առաքելություն Արևելք>> հայաստանյան գրասենյակի և <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության աշխատակիցներին <<Առաքելություն Արևելք>> դանիական մարդասիրական կազմակերպության կառավարման փոխտնօրեն Պիտեր Սգեթի Բյուի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ Տավուշի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքը: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մանրամասն ներկայացրեց <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի կողմից կատարված և պետական սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, դրանցից քաղած դասերը, ձեռքբերումներն ու նաև այն բոլոր խնդիրները, որոնք դեռևս գտնվում են լուծման փուլում: Հանգամանորեն ներկայացվեց նաև ներկայումս իրականացվող <<Արժանապատիվ կյանք բոլորի համար>> ծրագրի կատարման ընթացքը և նպատակները: Մարզպետի տեղակալը կարևորեց ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված կրթական քայլերը և տեղեկացրեց, որ այսօր արդեն այդ երիտասարդների մի մասը կարողացել է կազմակերպել իր սեփական գործը: Այս հատվածում Լևոն Սարգսյանը կարևորեց արդեն իսկ մասնագիտական կրթություն ստացած հաշմանդամ երիտասարդների բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար որոշակի դրամաշնորհների, ինչպես նաև երկարաժամկետ ֆինանսական աջակցությունների տրամադրումը: Քննարկվեցին նաև գյուղատնտեսության և այլ բնագավառներում այն հաջողված բիզնես օրինակները, որոնք կարելի է կիրառել հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա ընտանիքի աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Հանդիպման վերջում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց <<Առաքելություն Արևելք>> հայաստանյան գրասենյակին և <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությանը վերը նշված խնդիրների լուծման գործում աջակցելու և նվիրումով աշխատանքի համար: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պարոն Պիտեր Սգեթի Բյուն նշեց, որ շատ տպավորված է կատարված աշխատանքներով և իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցությունը զարգացնելու գործում:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57