Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիզվառելիքի, պարարտանյութերի և առվույտի սերմացուի ներկրման և համայնքներին հատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են
17.03.2016

ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա մարզին հատկացվել է շուկայականից անհամեմատ ցածր գնով 400 հազար լիտր դիզվառելիք ` 1 լիտրը 280 դրամ, ինչպես նաև 420 տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկի գինը 6000 դրամ, 5-ական տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` 1 պարկի գինը 7000 դրամ, 15 տոննա գարնանացան գարու սերմացու` 1 կիլոգրամը 130 դրամ և 2 տոննա առվույտի սերմացու` 1 կիլոգրամը 1500 դրամ: Մարտի 17-ի դրությամբ մարզ է ներկրվել և համայնքներին բաշխվել 188 տոննա ազոտական պարարտանյութ, 15 տոննա գարնանացան գարին ամբողջությամբ, 2 տոննա առվույտի շուրջ 500 կիլոգրամը, իսկ 400 հազար լիտր դիզվառելիքից իրացվել է 55 հազար լիտրը: Մարզի հողօգտագործողներին հատկացված դիզվառելիքի, ազոտական, ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի և առվույտի սերմացուի գումարների հավաքագրման, դրանց մարզ ներկրման և համայնքներին հատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են: