Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բազմաբնակավայր համայնքում ,,Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանության,, կիրառման ուղեցույցի ուսուցման սեմինար

12.03.2016

   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀԸ/ և համայնքների ֆինանսիստների միության նախաձեռնությամբ Երևանի ,,Անի Պլազա,, հյուրանոցում անցկացվեց երկօրյա սեմինար, որին մասնակցում էին ներկայացուցիչներ հանրապետության բոլոր մարզպետարաններից: Բազմաբնակավայր համայնքում ,,Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանության,, կիրառման ուղեցույցի ուսուցման սեմինարին Տավուշի մարզպետարանից մասնակցեցին ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանն ու զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Տեղեկացնենք, որ ուղեցույցը պատրաստվել է ,,Համայնքների ֆինանսիստների միավորում,, /ՀՖՄ/ ՀԿ-ի կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀԸ/ խորհրդատվական և ֆինանսական աջակցությամբ իրականացվող ,,Համայնքներում զարգացում Հարավային Կովկասում,, ծրագրի շրջանակներում և նվիրված է ՀՀ բազմաբնակավայր համայնքի զարգացման քառամյա ծրագրի /ՀԶՔԾ-ի/ մշակման, քննարկման, հաստատման, իրականացման, վերահսկման, մշտադիտարկման ու գնահատման, ինչպես նաև ՀԶՔԾ-ի իրականացման հաշվետվությունների կազմման, քննարկման և որոշումների կայացման առանձնահատկություններին: Այն հասցեագրված է ՀՀ բազմաբնակավայր համայնքների ՏԻՄ-երին /ավագանիներին և ղեկավարներին/, աշխատակազմերին, համայնքային կազմակերպություններին, բնակիչներին, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպություններին և խմբերին, ինչպես նաև համայնքային կառավարման և զարգացման հարցերով զբաղվող և հետաքրքրվող այլ մասնագետներին, դասախոսներին, ուսանողներին և շահագրգիռ այլ անձանց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56