Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը
10.03.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մասնակցում էին հանձնաժողովի անդամներ ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լևոն Վանցյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության Իջևանի զբաղվածության կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մխիթարյանը, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Արմինե Ներսիսյանը: Հրավիրված էին ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության Դիլիջանի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Իջևանի և Դիլիջանի քաղաքապետարանների ներկայացուցիչներ Արարատ Պարոնյանը և Միշա Ժամհարյանը: Նիստը բացեց հանձնաժողովի նախագահ Լևոն Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար ընտրվեց Նարինե Ճաղարյանը: Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեցին մարզի Իջևան և Դիլիջան համայնքներում 2016 թվականի առաջին կիսամյակում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրերը: Հաշվի առնելով նիստի ընթացքում ներկայացված առաջարկությունները, քննարկումների ընթացքում արված խմբագրական ուղղումները, կատարված փոփոխություններն ու լրացումները` որոշվեց հաստատել Իջևան համայնքի ներկայացրած ծրագիրը քաղաքի կենտրոնական զբոսայգու և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրի շրջակա տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ, իսկ Դիլիջան համայնքի ներկայացրած ,,Քաղաքի ջրահեռացման կառուցվածքների մաքրում և վերանորոգում,, ծրագիրն ուղարկվեց վերախմբագրման: