Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ
07.03.2016

Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ աշխատանքում ու կյանքում: Միայն հայ կնոջը բնորոշ անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հիմնասյունը: Առաջին հերթին հենց Ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են: Այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք Ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով, որպեսզի մեկ անգամ ևս արժևորենք կնոջ դերակատարությունը ընտանիքում ու հասարակական կյանքում: Մեկ անգամ ևս շնորհավորելով, մաղթում եմ, որ Ձեր գարնանաբույր տոնի նման միշտ գեղեցիկ լինեք: