Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «Երիտասարդների քննարկման խմբերի և առաջնորդության դասընթացների իրականացման» ծրագիրը

02.03.2016

«Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի» շրջանակներում «Ապագայի մանդատ» երիտասարդական ՀԿ-ի կողմից մեկնարկել է «Երիտասարդների քննարկման խմբերի և առաջնորդության դասընթացների իրականացման» ծրագիրը, որի գլխավոր նպատակն է խթանել և ակտիվացնել Հայաստանի սահմանամերձ մարզերում ապրող երիտասարդների մասնակցությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներին, միաժամանակ երիտասարդների համար հնարավորություն ստեղծել նշանակալից դերակատարություն ունենալ իրենց համայնքների զարգացման գործընթացներում: Ծրագրի առանցքային խնդիրներից է նաև աջակցությունը երիտասարդների համայնքային նախաձեռնությունների զարգացմանը: Նշենք, որ ծրագիրն իրագործվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրում ընդգրկված են Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի 30 սահմանամերձ համայնքներ՝ յուրաքանչյուր մարզից 6-ական համայնք: Շահառուներն են նշված սահմանամերձ համայնքների 15-ից 30 տարեկան 360 երիտասարդներ:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված է 1 մշակութային և 2 սպորտային միջոցառում, իրականացվում են առաջնորդության դասընթացներ, ձևավորվում է երիտասարդություն - ՏԻՄ երկխոսության և փոխգործակցության հարթակ, որի նպատակը կողմնորոշիչ հանդիպում-քննարկումների կազմակերպումն է: Տավուշի մարզից ծրագրում ընդգրկված են Աչաջուր, Սևքար, Վազաշեն, Սարիգյուղ, Այգեհովիտ և Բաղանիս համայնքները: Ծրագիրը կավարտվի մարտի 31-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03