Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին թե կատարված աշխատանքները և թե առկա հիմնախնդիրները

01.03.2016

2016 թ. մարտի 1-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նիստը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով մարզպետ Հովիկ Աբովյանը հանդես եկավ հաշվետվությաբ՝ ներկայացնելով 2015թ. ՀՀ Տավուշի մարզում կատարված աշխատանքները և ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը: Զեկուցողը նշեց, որ, ղեկավարվելով համապատասխան իրավական ակտերով և հիմք ընդունելով 2012-2015թ.թ. Մարզային զարգացման ծրագրի և Կանոնադրության պահանջները, ՀՀ Տավուշի մարզպետարանը 2015թ. կարողացել է ամբողջությամբ իրականացնել մարզպետարանի աշխատանքային ծրագրով նախատեսված գործառույթները: Այնուհետև մարզպետը ըստ ոլորտների մանրամասն ներկայացրեց թե կատարված աշխատանքները և թե առկա հիմնախնդիրները:
Օրակարգի երկրորդ հարցով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը զեկուցեց 2015թ. կատարած աշխատանքների մասին, անդրադարձավ նաև ոլորտի խնդիրներին: նշվեց, որ բոլոր մշակաբույսերի գծով 2015թ. նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է համախառն բերքի աճ: 2015թ. մթերվել է 7884 տոննա խաղող 2014թ. 7525 տոննայի դիմաց: Ամբողջությամբ մթերվել է գյուղացիական տնտեսությունների մթերման ենթակա խաղողը՝ 1 կգ-ը 120-140 դրամով: 2015թ. աշնանը մարզի 38 համայնքի տրամադրվել է 515 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու նախորդ տարվա 457 տոննայի դիմաց՝ 2016 թ. բերքահավաքից հետո 1 կգ-ի համար 160 դրամ վճարելու պայմանով: Սերմացուն տրամադրվել է 2107 հողօգտագործողի, որոնց կողմից կատարվել է 1717 հա աշնանացան: Մարզի տարածքում <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿ>> շրջանակներում 2015թ. հիմնվել է 14 հա ինտենսիվ պտղատու այգի: Լուսահովիտ համայնքի վարչական տարածքում <<Գրին զոոն>> ՍՊԸ-ի կողմից հիմնվել է 4 հա ելակի այգի՝ հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով: Ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ՕՔՍՖԱՄ-ի կողմից: ՀՀ կառավարության 02.07.2015թ. թիվ 766-Ն որոշմամբ մարզին հատկացված 28 մլն. դրամով Նոյեմբերյանի տարածաշրջանի 6 համայնքներում տեղադրվել են 10 հակակարկտային կայաններ: Զեկուցողը ներկայացրեց նաև անասնապահության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները: Նշվեց, որ <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման>> ծրագրի շրջանակներում մարզում 2011թ.-ից հաջողությամբ իրականացվում է <<Արոտների կառավարման և անասնապահության զարգացման>> ծրագիրը:
Մինչև 2015թ. ծրագրում ընդգրկված 13 համայնքներում ստեղծվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, որոնց կողմից ձեռք են բերվել համապատասխան գյուղմեքենաներ և գյուղգործիքներ, կատարվել են անասունների ջրարբիացման և սարամասերը իրար կապող ճանապարհների ջրահեռացման աշխատանքներ: 2015թ. ծրագրում ընդգրկվել և արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ են ստեղծվել ևս 12 համայնքում:
Համայնքների ղեկավարներին առաջարկվեց շարունակել պետական աջակցության ծրագրերով հողօգտագործողների համար նախատեսված առվույտի սերմացուի, դիզվառելիքի և պարարտանյութերի համար գումարների հավաքագրման և վճարման գործընթացը, ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ ՙՙՀայաստանի Հանրապետությունում 2010-2014.թ. ,,Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման,, ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց չվճարած գումարների հավաքագրումն ավարտելու ուղղությամբ: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հանձնարարվեց համայնքների ղեկավարների նկատմամբ ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպչական օգնություն և իրականացնել հսկողություն՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքները /պտղատու և խաղողի այգիներում էտ և ձևավորում, ցանք և այլն/ ժամանակին կատարելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56