Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց շախմատի դպրոցականների Իջևան քաղաքի բաց առաջնությունը

29.02.2016

  Շաբաթ օրը` փետրվարի 27-ին, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների Իջևան քաղաքի բաց առաջնությունը: Մասնակցում էին 52  պատանի շախմատիստներ Իջևան քաղաքի բոլոր դպրոցներից: ՀՀ շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ, գխավոր մրցավար Էմիլ Մատինյանի կարծիքով շախմատը մարզի դպրոցներում մեծ զարգացում է ապրում, և տարեցտարի մեծանում է դպրոցականների հետաքրքրությունը իմաստուն խաղի հանդեպ: Դրա վկայությունն է այն փաստը, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի առաջնության մասնակիցների թիվը կրկնապատկվել է:
 Առաջնությունն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, այսինքն հավասար միավորներ ձեռք բերած շախմատիստները մրցում էին միմյանց հետ: Ծավալվել էր թեժ ու հետաքրքիր մրցապայքար: Արդյունքում լավագույն ցուցանիշներ գրանցեց և 1-ին տեղ գրավեց Իջևանի ավագ դպրոցը ներկայացնող Գերասիմ Ալավերդյանը: 2-րդ տեղում էր թիվ 5 հիմնական դպրոցի սան, մրցումների միակ աղջիկ մասնակից Լիլյա Ղուլարյանը: 3-րդ տեղը կիսեցին թիվ 5 հիմնական դպրոցի ներկայացուցիչ Նարեկ Ամիրյանը և թիվ 1 հիմնական դպրոցը ներկայացնող Արայիկ Թիրաբյանը: Բոլոր հաղթողները դուրս եկան մարզային փուլ, որը կանցկացվի առաջիկա շաբաթ և կիրակի օրերին: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները Իջևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին դիպլոմներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56