Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրքի շնորհանդես մարզային գրադարանում

24.02.2016

  Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ <<Ցայգալույսի թռչնականչ>> բանաստեղծությունների տարեգրքի շնորհանդեսը, որի հեղինակներն են գրադարանի ընթերցողները՝ Երևանի պետական համալսարանի Իջանի մասնաճյուղի ուսանողները: Տարեգրքում ներառված է պատանի ստեղծագործողների չափածո գործերի անդրանիկ ընտրանին, որտեղ հստակ իրենց արտացոլանքն են գտել մեր օրերի մարդու խոհերն ու հետաքրքրությունները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Ալիսա Հասանյանն իր խոսքի մեջ ներկայացրեց գրքում տեղ գտած հեղինակներին, ինչպես նաև տվեց իր մասնագիտական գնահատականը բանաստեղծությունների հեղինակներին: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրինությանը նման միջոցառման կազմակերպման համար` վստահություն հայտնելով, որ երիտասարդ ստեղծագործողները անպայման կգտնեն իրենց տեղը գրականության աշխարհում և, ինչու չէ, կդառնան ճանաչված ու հայտնի: Իսկ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական խոսքը փոխանցեց պատանի ստեղծագործողներին ու միջոցառման մասնակիցներին և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գեղարվեստական գրքեր նվիրեց գրադարանին: Միջոցառումն ամփոփեց մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, ով իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց բոլոր ներկա գտնվողներին` նման գեղեցիկ միջոցառման մասնակիցը լինելու և միջոցառման կայացմանն աջակցելու համար ու խոստացավ հնարավորինս աջակցել ստեղծագործող երիտասարդների բացահայտմանն ու կայացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56