Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
14.01.2016

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 20.05.2013 թվականի թիվ 1371-Ա հրամանի մարզում լիարժեք կայացած է ծննդօգնության հավաստագրերի ներդրումը: Արդյունքում նվազել է հղիների արտահոսքը մարզի բուժհաստատություններից: Ուղեգրումները դարձել են ավելի նպատակային և հասցեական: 2015 թվականին մարզի համար ստացվել է ծննդօգնության 1460 հավաստագիր, որոնք բաշխվել են բուժհաստատություններին: Անցած տարվա ընթացքում ծնունդների թիվը բուժհաստատություններում կազմել է 1272, այդ թվում կեսարյան հատումով` 290: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին /հատուկ/ խմբերի ցանկով անվճար բուժօգնություն են ապահովել մարզի 4 բժշկական կենտրոնները, 1 քաղաքային ԱԱՊԿ-ն, 3 առողջության կենտրոնները, 18 գյուղական բժշկական ամբուլատորիաները և 1 մասնավոր <<Արևհատ և Անի ԸԲԱՊ>> ՍՊԸ-ն: Հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 5896 հիվանդ: Ծննդօգնություն է ստացել 1400 հղի: 0-7 տարեկան 1358 երեխա բուժվել է պետական պատվերով: