Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բանակ մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները
11.01.2016

2016 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց 2016 թվականի ձմեռային զորակոչը: Տավուշի մարզում ձմեռային զորակոչի մեկնարկը տրվեց հունվարի 9-ին: Այդ օրը մարզի 4 տարածաշրջանային կենտրոնների` Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի ու Բերդի զինվորական կոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները` կատարելու իրենց քաղաքացիական ու սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Նորակոչիկներին հայկական բանակ ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետարանի, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, ընկերներ, բարեկամներ ու հարազատներ: Հայրենիքի պաշտպաններին ուղղված բոլոր բարեմաղթանքների մեջ առաջնայինը խաղաղությունն ու անվտանգ ծառայությունն էր: