Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցան ատեստավորում

24.12.2015

  Ինչպես ամեն տարի, համաձայն ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի, 2015 թվականին ևս մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ հինգերորդը անցավ փաստաթղթային ատեստավորում: Ատեստավորման գործընթացը մեկնարկել էր նոյեմբերի 25-ից Տավուշի մարզպետարանում: Ատեստավորումն անցկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովը` Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրեա Թամրազյանի նախագահությամբ և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանի քարտուղարությամբ: Հաձնաժողովի կազմում էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանը և Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արամ Արամյանը: Հերթական ատեստավորումը հաջողությամբ անցավ մարզի 210 ուսուցիչ: Արդյունքները ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33