Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վկայականներ ստացան 29 երիտասարդ

23.12.2015

Այսօր ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի կենտրոնում տեղի ունեցավ ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք ծրագրի,, շրջանակներում իրականացված հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական ուսուցման ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք ծրագիրը,, նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավմանը` զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ և հզոր քաղաքացիական հասարակության կերտմամբ: Օգոստոս ամսից ծրագրի շրջանակում Իջևանի պետական տարածաշրջանային քոլեջում մեկնարկել էին հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական ուսուցման եռամսյա դասընթացները: Դասընթացներին մասնակցում էր 29 երիտասարդ՝ վարպետանալով ընդհանուր 10 մասնագիտությունների գծով. հրուշակագործություն, կահույքագործություն, մատնահարդարում, վարսահարդարում, դիմահարդարում, հելունագործություն, խոհարարություն, դիզայն-ֆուրշետ, համակարգչային գործավարություն և աուդիոմոնտաժ:
Վկայականների հանձնման արարողությանը մասնակցում էին գործատուներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչ վկայականների հանձնումը, հյուրերը ներկա եղան վարպետաց դասերին` տեղում ծանոթանալով մասնագիտական խմբերի երիտասարդների աշխատանքային գործընթացին: Արարողության հյուրերին, դասընթացներին մասնակցած երիտասարդներին, նրանց վարպետներին ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա խիստ կարևորեց ծրագրի հենց այս փուլը, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ապա ընդգծեց , որ սրանից հետո էլ ծրագրի իրականացմամբ զբաղվող թիմը նույնպես ոչ պակաս կարևոր գործ ունի կատարելու. պետք է աջակցել երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան իրենց ձեռք բերած հմտություններն արդեն օգտագործել կյանքում, ունենան համապատասխան գործիքներ և տեղավորվեն ցանկալի աշխատանքի: Լևոն Սարգսյանը նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց առողջություն, հաջողություն և շնորհակալություն հայտնեց բոլորին համագործակցված ու թիմային աշխատանքի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:32:06