Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկօրյա դասընթացներ մանկապարտեզների տնօրենների ու դաստիարակների համար

17.12.2015

 <<Երկուսով>> հոգեբանական մասնագիտացված կենտրոնի և <<Վորլդ Վիժն>> միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ը երկօրյա դասընթացներ անցկացվեցին Իջևանի պոլիկլինիկայի միջոցառումների դահլիճում, որին մասնակցում էին Սարիգյուղի, Խաշթառակի, Գետահովիտի և Իջևանի թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների տնօրեններն ու դաստիարակները: Դասընթացները միտված են շարունակաբար բարելավելու թիրախային համայնքների մանկապարտեզների ուսուցիչների գիտելիքներն ու հմտությունները երեխայակենտրոն կրթության, ինչպես նաև ներառական կրթության վերաբերյալ: Այդ նպատակով ծրագիրը Տավուշի մարզում ստեղծել է դասավանդողների խմբեր, որոնք էլ վարում են դասընթացները: Իջևանում անցկացված երկօրյա դասընթացները վարեցին փորձառու բժշկուհի Կարինե Դովլաթբեկյանը և Հաղարծին համայնքի մանկապարտեզի տնօրեն Անահիտ Թամրազյանը: Մատուցված թեմաներն էին <<Ժամանակակից նախադպրոցական կրթության և զարգացման չափորոշիչները>>, <<Ուսումնական միջավայրի ստեղծում>> և <<Մանկակենտրոն մտածողություն և վերաբերմունք>>: Դասընթացներն անցան ինտերակտիվ միջավայրում, որտեղ առաջարկվող նոր գաղափարները վեր էին ածվում բանավեճերի և ակտիվ քննարկումների:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:32:06