Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

15.12.2015

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Բացելով նիստը, մարզպետ Հովիկ Աբովյանն անդրադարձ կատարեց օրակարգում դրված բոլոր 4 հարցերին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Կապված համայնքների բյուջեների սեփական եկամուտների խնդրի հետ, մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը հիմնականում լրացնում է տեղական բյուջեները դոտացիաների, իսկ արտոնություններ ունեցող համայնքներին՝ նաև փոխհատուցումների ձևով: Համայնքների ղեկավարներին մնում է բարեխղճորեն տեղայնացնել փոխհատուցման գումարները և հավաքագրել սեփական եկամուտների մասը: Ինչպես ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը, Տավուշի մարզի 62 համայնքների 2015թ. տեղական բյուջեների տարեկան նախատեսված եկամուտների հանրագումարը կազմել է 3349,9 մլն. դրամ, որից սեփական եկամուտները` 711,9 մլն. դրամ, որը կազմում է ընդհանուր գումարի 21,3 տոկոսը, իսկ պաշտոնական դրամաշնորհները` 2638 մլն. դրամ, այդ թվում ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դոտացիան` 2101,3 մլն. դրամ: 2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2963,3 մլն. դրամ, որը տասնմեկ ամսվա կտրվածքով կազմում է 98,3 տոկոս, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 560,7 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 86,9 տոկոսը: Ըստ առանձին եկամտատեսակների սեփական եկամուտների կատարողականները 2015թ. դեկտեմբերի 1- ի դրությամբ հետևյալն են. հողի հարկ` 2015թ. տեղական բյուջեով նախատեսվել է 183,8 մլն. դրամ, 11 ամսվա կտրվածքով նախատեսված 171,0 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 139,2 մլն. դրամ կամ կատարվել է 81,4 տոկոսով: Գույքահարկ` 2015թ. տեղական բյուջեով նախատեսվել է 251,9 մլն. դրամ, 11 ամսվա կտրվածքով`222,1 մլն. դրամ, հավաքագրվել է 206,5 մլն. դրամ կամ կատարվել է 93 տոկոսով: Տեղական տուրքեր` 2015թ. տեղական բյուջեով նախատեսվել է 38,3 մլն. դրամ, 11 ամսվա կտրվածքով` 35,3 մլն. դրամ, հավաքագրվել է 32,7 մլն. դրամ կամ կատարվել է 92,5 տոկոսով: Գույքի վարձակալությունից եկամուտներ` 2015թ. տեղական բյուջեով նախատեսվել է 100,4 մլն. դրամ, 11 ամսվա կտրվածքով նախատեսվել է 90,4 մլն. դրամ, հավաքագրվել է 71,4 մլն. դրամ կամ կատարվել է 79,0 տոկոսով:
Մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրեց նաև, որ տարբեր ծրագրերի իրականացման նպատակով համաֆինանսավորման պարտքեր ունեցող որոշ համայնքների գումարները նույնպես կհատկացվեն հրատապ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության տրամադրած միջոցներից: Մարզպետը բոլոր համայնքների ղեկավարներին առաջարկեց մինչև դեկտեմբերի 20-ը բարձրացնել բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման տոկոսը և ցուցանիշները ներկայացնել տարեվերջի մարզխորհրդի նիստում:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ներկայացրեց մարզի 2015թ. գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման մասին հարցը: Նշվեց, որ մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը կազմում են 110779.4 հա, որից՝ վարելահող 25300.6 հա, բազմամյա տնկարկներ`3755 հա, որից խաղողի այգիներ`1355 հա, պտղատու այգիներ` 2400 հա, խոտհարքներ` 9274.5 հա, արոտավայրեր`63194.3 հա, այլ`10806.6 հա: 25300.6 հա վարելահողից 7210.7 հեկտարը պատերազմական գործողությունների պատճառով չի մշակվում: 18090 հա փաստացի վարելահողից 2015թ. ցանքի տակ է դրվել 16418 հեկտարը նախորդ տարվա 15482 հեկտարի դիմաց: Մարզի համայնքներում ավարտվել են բերքահավաքի աշխատանքները: Նախնական տվյալներով բոլոր մշակաբույսերի համախառն բերքը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը: Մթերվել է 7854 տոննա խաղող 1 կգ-ը 140 դրամով, այդ թվում՝ <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ Բերդի մասնաճյուղը` 5070 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը`1215 տոննա /1 կգ-ը` 120 դրամով/, <<Իջևանի գինու գործարան>> ԲԲԸ-ն` 833 տոննա, Բերդավանի գինու գործարան>> ԲԲԸ-ն` 506 տոննա, <<Էկոգարդեն>> ՍՊԸ-ն` 230 տոննա: ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացված 28 մլն. դրամով 2015թ. Նոյեմբերյանի տարածաշրջանի 6 համայնքներում տեղադրվել են 10 հակակարկտային կայաններ: Մարզպետը տեղեկացրեց, որ փոխհատուցվել է Այգեհովիտ համայնքի 22,6 հա սահմանամերձ այգիների չհավաքված բերքի գումարը, որը կազմել է 16,1 մլն. դրամ, սակայն Կոթիի աշնանացան ցորենի ու գարու այրված ցանքատարածությունների վնասի փոխհատուցման խնդիրը դեռևս ընթացքի մեջ է: Քաղաքաշինության բնագավառում համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման օրինականության և արդյունավետության ստուգման արդյունքներն ամփոփ ներկայացրեց քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանը հորդորեց համայնքների ղեկավարներին չափազանց ուշադիր լինել քաղաքաշինական չափորոշիչների պահպանման գործում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05