Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Բերդում

14.12.2015

Այսօր` դեկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Բերդի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություն կատարեց տարածաշրջանի բնակչության համար: Տարբեր բնույթի հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 25 քաղաքացի Բերդ, Վերին Ծաղկավան և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներից: Ֆինանսական աջակցության խնդրանքով մարզպետին էր դիմել 14 քաղաքացի, տանիքի վերանորոգման հարցում մարզպետի աջակցությունն ստանալու նպատակով դիմել էր 3 քաղաքացի, 3 քաղաքացու դիմում բնակարանային հարցով էր, աշխատանքի տեղավորման հարցում օգնելու համար դիմել էր 1 քաղաքացի, առողջության հետ կապված խնդիրներով` 3 բնակիչ, 1 դիմում այլ բնույթի հարցով էր: Մեկ առ մեկ լսելով բոլոր դիմումատուների խնդիրները` մարզպետը համապատասխան հանձնարարականներ իջեցրեց պատասխանատուներին օրենքով սահմանված ժամկետում դիմումներին ընթացք տալու վերաբերյալ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05