Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց Մովսես համայնքի ոռոգման ցանցի նախագիծը

10.12.2015

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում քննարկման էր դրվել Մովսես համայնքի ոռոգման ցանցի նախագիծը: Քննարկումը վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մասնակցում էին համայնքի գյուղապետ Արարատ Ավալյանը, ,,Իջնախ,, ՍՊԸ-ի ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամներ, բնակիչներ և ,,Մովսես գյուղի վերածնունդ,, հիմնադրամի ներկայացուցիչներ: Մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրեց, որ  մովսեսցիները բազմիցս դիմել են գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման խնդրի լուծման նպատակով: Խնդիրը Մովսեսի համար առաջնահերթ է, և այդ մասին նրանք բարձրաձայնել էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համայնք կատարած այցի ժամանակ, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետը խոստացել էր անպայման հարցին լուծում տալ: Հանձնարարական ստանալուց հետո Տավուշի մարզպետարանը Մովսեսի համայնքապետարանի նախագծանախահաշվային առաջադրանքով պատվիրել էր ,,Իջնախ,, ՍՊԸ-ին կազմել նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ըստ այդ նախագծի, ոռոգման ցանցը վերակառուցելուց հետո, համայնքի բոլոր տնամերձերը կդառնան ոռոգելի: Այսօրվա 426 շահառուի դիմաց ոռոգման ջրից կօգտվի 590 շահառու: Նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացրին ,,Մովսես գյուղի վերածնունդ,, հիմնադրամի ներկայացուցիչները: Նրանք կարծում են, որ շինարարությունն անհրաժեշտ է իրականացնել գործող հին ջրատարի տեղով: Քննարկման ընթացքում երկու նախագիծն էլ մանրամասն ներկայացվեց, լսվեցին կողմերի կարծիքները: Մովսեսի բնակիչները դեմ են ,,Մովսես գյուղի վերածնունդ,, հիմնադրամի ներկայացրած տարբերակին, քանի որ այդ պարագայում շահառուների թիվը կմնա նույնը, և գյուղի մի ամբողջ թաղամաս նորից զուրկ կմնա ոռոգման ջրից: Մարզպետ Հովիկ Աբովյանը ամփոփելով նշեց, որ, հաշվի առնելով նախագծի հետ կապված բոլոր մասնագիտական և տեխնիկական դիտողությունները, նախապատվությունը պետք է տալ այն տարբերակին, որի իրագործման դեպքում կավելանա շահառու տնտեսությունների թիվը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05